«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Դեբետ գյուղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 20-27-ը Լոռու մարզի Դեբետ գյուղում «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն կիրականացնի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ավանդույթի համաձայն՝ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած կինոգործիչները մեկ շաբաթ կապրեն գյուղացիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին ու մշակույթին, իսկ գյուղացիները հնարավորություն կունենան տեսնելու վերջին տարիների վավերագրական կինոյի լավագույն նմուշները։

Ընդհանուր առմամբ՝ փառատոնը կներկայացնի շուրջ 40 ֆիլմ. օտարերկրյա ֆիլմերը կցուցադրվեն հայերեն թարգմանությամբ։ Կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի մրցույթներից բացի կլինեն նաև հատուկ ցուցադրություններ: Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագրում ժողովված կլինեն հայկական կինովավերագրության ուշագրավ նմուշներից 9-ը, և «Մենք ուրուր օնինք» եռաֆիլմ ծրագիրը:

Փառատոնի օրերին արվեստագետ Թհու Ան Նգույենը տիկնիկների պատրաստման աշխատարան կվարի տեղի երեխաների համար։ Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա ամերիկյան «Երկիր իգական» ֆիլմի ցուցադրությունը՝ ռեժիսոր Քորթնի Սթիվենսի ներկայությամբ և արտակադրային տեքստի կենդանի կատարմամբ։

Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է։

Հայերեն فارسی

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն