Հասարակական

Հայաստանի ՊՆ-ն հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու մասին Ադրբեջանի տարածած լուրերը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ՊՆ-ն հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու մասին Ադրբեջանի տարածած լուրերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: «Արմենպրես»,-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:

Նախորդիվ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:

Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում