Ամերիկահայերը բողոքի ակցիաներ են անցկացրել Լոս Անջելեսում Ֆրանսիայի և Չինաստանի հյուպատոսությունների ու ՄԹ հյուպատոսի տան մոտ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոս Անջելեսում հայերը բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ-ում Ֆրանսիայի և Չինաստանի գլխավոր հյուպատոսությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հյուպատոսի տան մոտ։ Ցուցարարները պահանջում են քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ցեղասպանությունը կանխելու համար։

Նրանք Ֆրանսիայի և Չինաստանի հյուպատոսությունների շենքերի վրա, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հյուպատոսի տան դիմաց փակցրել են «Քվեարկեք Արցախում ցեղասպանությունը դադարեցնելու օգտին» գրությամբ պաստառներ։

Ակցիայի մասնակիցներից Դավիթ Մնացականյանը հիշեցրել է, որ օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտակարգ նիստում քննարկելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։ «Մենք ակնկալում ենք, որ հիմնական դերակատար պետություններն Արցախի անվտանգության ապահովման հարցին դրական լուծում կտան, կպարտադրեն, որպեսզի Ադրբեջանը բացի միջանցքը։ Արցախում արդեն սովամահության դեպք կա, բնականաբար, այս իրավիճակում չենք կարող հանգիստ նստել»,- ասել է նա։

Մնացականյանը հավելել է, որ բողոքի ակցիան շարունակելու են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ։

Հայերեն English Español Русский Türkçe

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը