Միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, երբ ԼՂ-ում մարդիկ սովամահ են լինում․ իրավապաշտպան Էվելինա Օչաբի հոդվածը՝ Forbes-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրավապաշտպան Էվելինա Օչաբը, որի գործունության հիմնական ուղղություններից է աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումները, Forbes-ում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր հոդվածում իրավապաշտպանը մեջբերել է ՄԱԿ-ի փորձագետների՝ օգոստոսի 7-ի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով բնակչությունը բախվել է սննդամթերքի, պարենի, բժշկական և հիգիենայի պարագաների կտրուկ պակասի հետ:

Օչաբը իր հոդվածում հիշեցրել է Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ արձանագրելով, որ Ադրբեջանը չի կատարել որոշումները, քանի որ Լաչինի միջանցքը շարունակում է արգելափակված մնալ։

Իրավապաշտպանը նաև անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոյի զեկույցին, որում վերջինս արձանագրել է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։

«Լեռնային Ղարաբաղում ծանր վիճակի մասին հաղորդագրությունները վերջապես պետք է լուրջ ընդունվեն և գործողություններ ձեռնարկվեն։ Քանի որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ սովամահ են լինում, միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, ինչպես եղել է վերջին 8 ամիսների ընթացքում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հրատապ օգնության կարիք ունի՝ առանց հավելյալ արդարացումների»,- գրել է Էվելինա Օչաբը։

Հայերեն العربية English Français Русский

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ