Քաղաքականություն

Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար ռուս դիվանագետները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերին

1 րոպեի ընթերցում

Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար ռուս դիվանագետները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։

ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որռուսաստանցի դիվանագետներն արդեն հաջորդ ամիս կմեկնեն Սյունիքի մարզ։

«Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը՝ լիարժեք ձևաչափով։ Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել մեր ղեկավարների կողմից մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Արդեն սեպտեմբերին ռուս դիվանագետները կայցելեն տարածաշրջան՝ անմիջապես «տեղում» օպերատիվ հարցերով զբաղվելու համար», - նշել է պաշտոնյան։

Գոնչարը հավելել է, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքների միջև եղբայրական հարաբերությունների հաստատման հետ կապված բազմաթիվ առաջարկներ կան, և աշնանը Հայաստանում պլանավորված է հերթական՝ 10-րդ Միջտարածաշրջանային ֆորումը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում