Տնտեսություն

ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացում ակտիվ փուլ ենք մտել. նախարարը հայտնեց՝ խնդիրների կեսը լուծել են

1 րոպեի ընթերցում

ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացում ակտիվ փուլ ենք մտել. նախարարը հայտնեց՝ խնդիրների կեսը լուծել են

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացի առումով Հայաստանն ակտիվ փուլ է մտել, խնդիրների առնվազն կեսը լուծվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկմանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախնական նախագծով:

Հաջորդ տարի նախատեսվում է ավիացիոն ոլորտին տրամադրել 1.6 մլրդ դրամ:

«Այս ոլորտում բավականին ակտիվ փուլ ենք մտել՝ սև ցուցակից դուրս գալու գործընթացի առումով: Եվ լուծել ենք մեր առջև եղած խնդիրների առնվազն կեսը, զբաղվում ենք մյուս կեսի լուծմամբ. վերապատրաստումներ, տարբեր գործընթացներ, որոնց համար նաև գումարներ են նախատեսված »,-ասաց Սանոսյանը:

Նախարարի գնահատմամբ՝ հիմա ոլորտը բավական արագ զարգացման տեմպ ունի:

Հայկական ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել էր բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում