Արցախի ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի սուղ պաշարների սպառման հետևանքով հուլիսի 25-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս մասին հայտարարություն է տարածել:

«Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։

Այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է»,- ասված է հայտարարության մեջ։

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը