Արցախ

Ադրբեջանն ականանետ է կիրառել Արցախի Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ականանետ է կիրառել Արցախի Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը, հուլիսի 23-ի ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, հայկական կողմից կորուստներ չկան։

Ըստ աղբյուրի՝ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում