Վիեննայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է արագ շախմատի մրցաշար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում Հայաստանի դեսպանության և մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ կազմակերպվել է արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Շախմատի համաշխարհային օրվան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից, Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված մրցաշարին մասնակցում էին դիվանագիտական կորպուսի, Ավստրիայի ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների ներկայացուցիչներ, պատվո հյուպատոսներ: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Միխայել Շտոտինգերը:

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է շախմատում Հայաստանի անհատական և թիմային հաջողություններին, կրթության ոլորտում շախմատի կիրառման հաջող փորձին: Ընդգծվել է շախմատի դերը երկխոսության, համերաշխության և խաղաղության մշակույթն առաջ մղելու գործում:

Մրցաշարի հաղթողները պարգևատրվել են Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահի կողմից:

2019 թ. դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր։

Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ճանաչում է շախմատի ընձեռած հնարավորությունները կրթության զարգացման, կանանց կարողությունների ամրապնդման, ներառականությանը, փոխըմբռնմանը և հարգանքին նպաստելու գործում:

Հայերեն Русский Türkçe

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ