Անթիլիասի Մայրավանքում նշվել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

3 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ և Անմահ պատարագի մատուցմամբ Անթիլիասի Մայրավանքում նշվել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Մեր Տիրոջ եւ Փրկիչին՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան (Այլակերպութեան) տօնը հայ եկեղեցւոյ հինգ տաղաւարներէն մէկն է, որ եկեղեցական տօնախմբութեամբ հանդիսաւորապէս կը նշուի Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ, իսկ ազգային առումով՝ Վարդավառի ժողովրդային տօնով։ Առ այդ, օրհնութեամբ Ս. Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, Կիրակի, 16 Յուլիս 2023-ին, Կաթողիկոսարանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ եւ Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի համանուն մատրան մէջ Քրիստոսի Այլակերպութեան յիշատակը տօնուեցաւ։ Անթիլիասի Մայրավանքի Մայր Տաճարին Ս. Պատարագը մատուցեց եւ քարոզեց Յունաստանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեանը։

Սրբազան հայրը իր քարոզը սկսաւ «Տէ՜ր, բարւոքէ մեզ աստ լինել» (Մատթէոս 17.4) Պետրոս առաքեալի խօսքով, որ արտասանած էր Թափօր լերան վրայ, որպէս փափաք ընդմիշտ մնալու Քրիստոսի Պայծառակերպութեան ներկայութեան. եւ խօսելով տօնի պատգամին եւ խորհրդանիշերուն մասին՝ եզրակացուց նո՛յն խօսքին իմաստը պարզելով ներկայ դարաշրջանի պայմաններու լոյսին տակ։

Քրիստոս, Իր երկրային կեանքի վերջին հանգրուանը թեւակոխելէ առաջ, երեք առաքեալներուն՝ Պետրոսի, Յակոբոսի եւ Յովհաննէսի հետ առանձնացաւ՝ Թափօր լեռ բարձրանալով։ Լեռը Աստուծոյ բնակարանին խորհդանիշն է, ըսաւ սրբազանը։ Հոն, անոնց երեւցան Մովսէս մարգարէն, որ Հին Կտակարանին մէջ օրէնքի խորհրդանիշն է, եւ Եղիա մարգարէն, որ մարգարէները կը խորհրդանշէ։ Այս դիտել կու տայ, որ Յիսուս անոնցմէ մէկը չէր, այլ՝ անոնց Տէրն էր։ Քարոզիչ սրբազանը ապա նշեց, որ Քրիստոսի Աստուածութեան երկրորդ խորհրդանիշը ամպն էր՝ Աստուած մարդոց հետ կը հաղորդակցի ամպերուն ընդմէջէն, իսկ երրորդը՝ Պայծառակերպութեան ճամբով առաքեալներուն յայտնաբերելն էր գալիք օրերու չարչարանքներն ու խաչելութիւնը, որպէսզի առաքեալները ընկալէին Աստուածային կամքը այս բոլորին մէջ։ Առ այդ, սրբազանը յորդորեց հաւատացեալները Աւետարանը կարդալու ո՛չ թէ «մարդկային ակնոցով» այլ՝ «Աստուածային ակնոցով»։

Անդրադառնալով մեր ժողովուրդին Պայծառակերպութեան տօնը Վարդավառ ազգային տօնի ճամբով նշելուն, Գեղամ Արքեպիսկոպոս վերյիշեցուց հայ եկեղեցւոյ ազգային եկեղեցի ըլլալու յատկանիշը, որուն միջոցով հայ ազգը կը պահէ իր ինքնութիւնը։ Ուստի, եզրափակելով իր քարոզը, ան դարձեալ մէջբերեց Պետրոս առաքեալին խօսքը եւ քաջալերեց հաւատացեալները մնալու հայ եկեղեցւոյ հովանիին տակ, այն վայրին մէջ, ուր կը պահուին մեր հոգեւոր ու ազգային ինքնութիւնը ամրապնդող ազդակները, մանաւանդ ներկայ դարուս ծայրահեղ յոռի երեւոյթներուն դիմաց եւ ըսաւ. «Տէ՜ր, բարւոքէ մեզ աստ լինել»»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում