Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ. Արցախի ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ. Արցախի ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը հուլիսի 14-ի ժամը 19:20-ի սահմաններում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմում կորուստներ չկան։

Նշվում է, որ տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում