Արցախ

Արցախում բնակչության բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

1 րոպեի ընթերցում

Արցախում բնակչության բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում 2023 թվականի առաջին կիսամյակում ծնունդների թիվը գերազանցել է մահացության դեպքերը, ընդ որում՝ բնական աճը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին ծնված երեխաների 51,5 տոկոսը տղաներ են, իսկ 48,5 տոկոսը՝ աղջիկներ:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նվազել է գրանցված ամուսնությունների ու ամուսնալուծությունների թիվը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում