Առանց վախի աշխատող դատախազը հետամուտ է լինում արդարադատությանը. Բյորն Բերգեն շնորհավորել է ՀՀ դատախազությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ դատախազներն ազատ են՝ վարել իրենց աշխատանքն առանց վախի կամ հովանավորչության, հետամուտ են լինում արդարադատությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում նախապես ձայնագրված ողջույնի խոսքում այս մասին ընդգծեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն:

Նա նշեց դատական իշխանության անկախության, անկողմնակալության, անչառության կարևորության մասին, ինչը վերաբերում է նաև դատախազներին:

«Երբ դատախազներն ազատ են վարել իրենց աշխատանքն առանց վախի կամ հովանավորչության, իրենք հետամուտ են լինում արդարադատությանը, որի հանդեպ կարող է հանրությունը հավատ տածել»,-ասաց Բերգեն:

Խոսելով խնդիրների հաղթահարման մասին՝ նա նշեց, որ Եվրոպայի խորհուրդը մի շարք պարտադիր չափորոշիչներ և ոչ պարտադիր ստանդարտներ է ընդունել: Այդ ուղենիշներին հետևելու շնորհիվ դատախազությունները կարող են լինել արդար, անկողմնակալ ու թափանցիկ, ոչ երբեք՝ կամայական:

Անդրադառնալով «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովին՝ Բերգեն ընդգծեց.

«Խորհրդաժողովը մեծ հնարավորություն է ընձեռում փոխանակել փորձը, լավագույն պրակտիկան՝ պարզելու և հաղթահարելու համար դատախազների անկախության ճանապարհին առկա մարտահրավերները»:

Նա նաև հույս հայտնեց, որ կտրվի պատասխան, թե արդյոք Եվրոպայի խորհրդի ուղենիշները բավարար են, թե՞ իրենք ավելին կարող են անել:

«Ես հույս ունեմ, որ սա ձեզ հնարավորություն կընձեռի քննարկել, թե ինչպես կարող են անկախ դատախազները հաղթահարել հորիզոնում երևացող նոր մարտահրավերները»,-ասաց Բերգեն:

Նա տեղեկացրեց, որ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդը եզրակացություն է ընդունել, որը նվիրված է դատախազների դերին՝ շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Եվ հիմա աշխատանքներ են տարվում նոր կոնվենցիայի տեքստի վրա:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ դատախազությանը և ԵՄ-ին՝ այդ շատ կարևոր համաժողովը կազմակերպելու հնարավորության համար:

«Թույլ տվեք նաև շնորհավորել Հայաստանի գլխավոր դատախազությանը՝ 105-րդ տարեդարձի առթիվ»,-ասաց ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը՝ մաղթելով հաջող համաժողով:

Հայերեն العربية English Français Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ