Փաշինյանը հայտնեց՝ նախկին նախարարն ասել է, որ Քոչարյանը և Հեյդար Ալիևը քննարկել են Մեղրիի փոխանակման տարբերակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Վաղարշակ Հարությունյանը, ով 1999-ին եղել է Պաշտպանության նախարար, ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը 1999 թվականի հուլիսին Սադարակում իր ներկայությամբ քննարկել են Մեղրիի փոխանակման տարբերակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի և Հեյդարի Ալիևի հանդիպման վերաբերյալ:

«Քննարկմանը ներկա մարդիկ են եղել, մասնավորապես Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նա հրապարակային հարցազրույցում ասել է, որ Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև 1999 թվականի հուլիսին՝ Սադարակում: Հարությունյանը նաև հայտարարել է, որ Քոչարյանն իրեն ասել է, որ «Մեղրիի տարբերակը» լավ տարբերակ է Ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Ըստ նրա՝ այդ ժամանակ «Մեղրիի տարբերակը» եղել է հետևյալը՝ Հայաստանին է միացվում նախկին ԼՂԻՄ տարածքը և Լաչինը՝ որպես ՀՀ և Արցախի միջև միջանցք, փոխարենը Հայաստանն Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը 1988 թ սահմաններով, որ Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերեր Նախիջևանի հետ: Սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապն Իրանի հետ»,-մեջբերեց Փաշինյանը:

Նա հավելեց՝ այդ վկայությունները կան:

Վարչապետը մեջբերեց նաև «Առավոտ» օրաթերթի 2000թ-ի հրապարակումն այն մասին, որ այն ժամանակ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը 2000թ ապրիլի 25-ին Գլենդելի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ոչ պաշտոնական ելույթի ժամանակ հայտարարել է հետևյալ տարբերակի մասին՝ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին, Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ:

Հայերեն English Français

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին