Սպորտ

Մենք վստահում ենք մեր ուժերին. Ալեքսանդր Պետրակովը՝ Ուելսի դեմ խաղի մասին

1 րոպեի ընթերցում

Մենք վստահում ենք մեր ուժերին. Ալեքսանդր Պետրակովը՝ Ուելսի դեմ խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուելսի հավաքականը համարում է նույնը, ինչ-որ նախորդ մրցաշրջանում էր:

«Ուելսի հավաքականում միակ փոփոխությունն այն է, որ չի խաղալու Գարեթ Բեյլը, թիմը մնացել է

նույնը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Պետրակովը:

Մարզիչն ընդգծել է, որ Հայաստանի ընտրանու նպատակն է հաղթահարել Եվրո-2024-ի ընտրական փուլի արգելքը:

«Մենք վստահում ենք մեր ուժերին»,- եզրափակել է մասնագետը:

Եվրո-2024 ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում