Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը. 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը դիվանագետներին է ներկայացնում իրադրությունը Երասխի հատվածում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարանի տարածքում հրաձգության հետևանքներն առկա են, երկու վիրավորներն էլ առաջին բուժօգնություն ստանալուց անմիջապես հետո տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ հետագա բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երասխ այցելած Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթացնելով՝ մանրամասնեց 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը:

«Հենց այստեղ են վիրավորվել գործարանի կառուցման շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայության մեջ ընդհանրապես ընդգրկված չեն, իրենց քաղաքացիական պարտքն են կատարում իրենց կողմից նախընտրելի գործարանում: Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ շարունակում ենք մեր ծառայությունն իրականացնել պետական սահմանի պահպանման գործում»,-մանրամասնեց նա:

Գնդապետը նկատեց, որ գործարանը գտնվում է սահմանից 400 մետր հեռավորության վրա, որտեղից անզեն աչքով էլ նկատելի են հակառակորդի դիրքերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Հայերեն العربية English Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի