Ռոբերտ Խաչատրյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ հայկական ու իրանական տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին Հայաստանում իրականացրած դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-իրանական համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար և վերահաստատել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունն՝ աջակցելու հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է իրանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորություններին և այդ առումով առանձնացրել է մարտի 10-12-ին Երևանում անցկացված «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսին իրանական ընկերությունների մասնակցությունը: Նախարարն ընդգծել է, որ շատ տպավորված էր իրանական ընկերությունների՝ հայկական շուկայի համար առաջարկված լուծումներով և հայկական ընկերությունների հետ համագործակցության պատրաստակամությամբ: Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ ընկերությունների միջև փոխգործակցության զարգացման հնարավորությունները բազմաթիվ են, իսկ նախարարության դերն այս գործընթացում ճիշտ հասցեատերերին միմյանց կապելն է:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում նշել է, որ երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար երկու երկրներն առաջին հերթին պետք է բարձրացնեն միմյանց ներուժի և հնարավորությունների մասին ճանաչողության մակարդակը: Դեսպանն առանձնակի շեշտել է Հայաստանի և Իրանի պատմական խորը կապերը և նկատել, որ լուրջ նախադրյալներ կան տարբեր բնագավառներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման համար:

Հայերեն English Français

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ