Հասարակական

Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար

1 րոպեի ընթերցում

Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով Հայաստան է այցելել մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

Նախարարը հայտնել է, որ Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել է Ոչխարների խուզման փառատոնին:

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում, և մենք կարողանում ենք ուժեղացնել և ակտիվացնել մեր համայնքները, ցույց տալ համայնքներում տեղական բիզնեսների կարևորությունը:

Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է, և առաջին հինգ ամիսների տվյալներով՝ մենք ունենք մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ, բայց պետք է ասեմ, որ ներքին զբոսաշրջությունը ևս շատ կարևոր է»,-գրել է Քերոբյանը:

Նա նաև նշել է, որ նախարարությունը Զբոսաշրջության կոմիտեի հետ ամեն տարի երկու տասնյակից ավելի փառատոնի է օժանդակում, որից մեկն էլ այս փառատոնն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում