Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից առաջ է եկել. Սյունիքի մարզպետ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից առաջ է եկել. Սյունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշում է, որ Տեղ գյուղի հատվածում առաջխաղացում գրանցած Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ գնան այնտեղ, որտեղից առաջխաղացում են ունեցել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սյունիքի մարզպետն ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

Խոսելով Տեղ գյուղի այն բնակիչների մասին, որոնք Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով կորցրել են իրենց վարելահողներն ու արոտավայրերը՝ մարզպետն ասաց, որ մարդիկ, որոնք այսօր չեն կարող մուտք գործել իրենց տարածքներ, այս տարվա չիրացված եկամտի համար կստանան աջակցություն: «Ես վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից առաջ է եկել»,-նշեց մարզպետը:

Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ գնալու մասին տեղեկություններ ո՞ւնի՝ նա ասաց՝ գիտի, որ ինչ-որ տեղերից հետ գնացել են, բայց թե կոնկրետ որ տեղերից, քանի մետր, չի կարող ասել:

«Ադրբեջանը պետք է հետ գնա մեր սուվերեն տարածքից: Դա միանշանակ դիրքորոշում է»,-ասաց Ղուկասյանը:

Մարզպետը նաև հայտնել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում մարզում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել

Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ հայկական և ադրբեջանական կողմերը սահմանին ինժեներական աշխատանքներ են իրականացնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում