Արցախին տրամադրվել է պլանավորածից բարձր, աննախադեպ ծավալի աջակցություն. Ֆինանսների նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2022 թվականին Արցախին տրամադրել է 176 մլրդ դրամի վարկ, որը բարձր է եղել նաև պլանավորածից, երբևիցե նման ծավալի աջակցություն չի տրամադրվել Լեռնային Ղարաբաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

2022 թ բյուջեն կատարվել է 179.5 մլրդ դրամ պակասուրդով՝ ծրագրված 22.9 մլրդ դրամի փոխարեն: Խոսելով պակասուրդի ֆինանսավորման մասին՝ նախարարն ասաց, որ պետական պարտատոմսերի թողարկման պլանը կատարվել է ամբողջությամբ՝ 252 մլրդ դրամ: Միջազգային կազմակերպություններից ստացվել են 165 մլրդ դրամի վարկեր:

«Իրականացրել ենք մոտ 100 մլրդ դրամի մարում: Եվ Արցախին տրամադրված վարկը կազմել է 176 մլրդ դրամ, որը բարձր է եղել նաև պլանավորածից, երբևիցե նման ծավալի աջակցություն չի տրամադրվել Լեռնային Ղարաբաղին: Արդյունքում ունենք պետական պարտք, որը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 տրլն 186 մլրդ դրամ, իսկ դոլարով արտահայտված՝ 10 մլրդ 637 մլն դոլար»,-ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ նվազել են ծախսերը՝ թե բյուջեի ծախսերի, թե եկամուտների, թե ՀՆԱ-ի նկատմամբ:

Հայերեն English Русский

Ներքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոց

Պեսկովը ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Գեղարքունիքի մարզում կատարվել է 5178 հեկտար աշնանացան

Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Արցախի փողոցը

Դիլիջանը՝ համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա․ TRF 2026-ը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում

Ռուբեն Ռուբինյանն ու Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը քննարկել են Հայաստան-Սերբիա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Իրանի պայմանները. Արաղչի

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածուն մեղադրվում է ընտրողներին կաշառք բաժանելու մեջ. նա ձերբակալվել է