Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, պետք է ականջին օղ անի պարզապես. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, պետք է ականջին օղ անի պարզապես. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի մասին իր հայտարարության առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը հիշեցրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունը Հայաստանի վարչապետի այն հայտարարության վերաբերյալ, թե ՀԱՊԿ-ն հեռացել կամ հեռանում է Հայաստանում:

Մարիա Զախարովան ասել էր. «Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն լավ դրսևորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները»:

Վարչապետը պատասխանեց՝ չգիտի, թե ՌԴ ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց Ռուսաստանի Դաշնությունում ԱԳՆ ներկայացուցիչն իր զրուցակիցը լինել չի կարող:

«Ռուսաստանի Դաշնության նախագահն ու վարչապետն են իմ զրուցակիցը: Նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»,-ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում