ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հայկական առաջին հարթակը կներկայացվի Orion Summit 2023 գագաթնաժողովում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներդրումային քրաուդֆանդինգի հայկական առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն, ինչպես նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, կներկայացվեն Orion Summit 2023 գագաթնաժողովում, որին մասնակցելու են վենչուրային ընկերությունների, խոշոր կորպորացիաների, ֆինանսական կառույցների, համալսարանների, ընտանեկան գրասենյակների ներկայացուցիչներ, ներդրողներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին, Նյու Յորքում:

Գագաթնաժողովի մասնակից ստարտափների ներկայացուցյիները և ներդրողները հնարավորություն կունենան հենց միջոցառման ընթացքում գրանցվել հարթակում:

«Մեր նպատակն է հայկական ՓՄՁ-ների եւ ՏՏ ստարտափ նախագծերի համար ֆինանսավորման նոր աղբյուրներ ապահովել, իսկ ներդրողներին՝ հնարավորություն ընձեռել աշխարհի ցանկացած կետից աբողջությամբ օնլայն միջավայրում ներդնել այդ նախագծերում։ Մեր հիմնական թիրախը սփյուռքի պոտենցիալը ներգրավելն է, և այստեղ Orion Summit 2023-ը լավ հնարավորություն է նաև միջազգային ներդրողների ուշադրությունը հայկական ընկերությունների վրա հրավիրելու համար»,- նշել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանը։

ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հարթակի օպերատոր ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի` ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն է: Ներդրումային քրաուդֆանդինգի այս հարթակը բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր ՏՏ ստարտափ նախագծերում: Ընկերությունը լիցենզավորված է ՀՀ ԿԲ կողմից:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ գագաթնաժողովին հանդես կգան 40-ից ավելի հեղինակավոր բանախոսներ՝ հայաստանյան ու միջազգային առաջատար կազմակերպություններից, ներառյալ՝ ֆինանսական, տեխնոլոգիական, կրթական և այլ ընկերություններից:

Միջոցառման կայքի միջոցով կարելի է գրանցվել՝ Orion Summit 2023-ին մասնակցության համար: Orion Summit 2023-ը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ Covenant Venture Capital, One World Trade Center, Harvard Club, Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարան, ինչպես նաև քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:

Հայերեն English

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է ոստիկանի գործունեությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը

Անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման, հանցագործությունների թվի աճի միտում չի նկատվում

Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Գինեսի ռեկորդների սահմանում, իրականացված ծրագրեր, առաջիկա անելիքներ

Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները

FlyOne Armenia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Տաշքենդ - Երևան երթուղով