Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և նռնականետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և նռնականետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈւ-ն մայիսի 18-ին շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից:

Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից՝ Կաշենի հանքավայրի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում