Սպորտ

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից Լիսաբոն տեղափոխելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից Լիսաբոն տեղափոխելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ խաղը Ստամբուլից Լիսաբոն տեղափոխելու հարցը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Daily Mail պարբերականը, ՈՒԵՖԱ-ն մտահոգություններ ունի, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից հետո անկարգություններ կարող են լինել, եթե դրանց արդյունքներով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի իշխանությունն ավարտվի։

Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լիսաբոն տեղափոխելու հարցի շուրջ ոչ պաշտոնական քննարկում է ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։

Ստամբուլը պետք է ընդուներ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերը 2020 և 2021 թվականներին, սակայն երկու դեպքում էլ եզրափակիչի անցկացման վայրը տեղափոխվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում