Հասարակական

Սոթքի հատվածում Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Սոթքի հատվածում Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, մեկտեղ նշելով, որ ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներիցկրակեն բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի4 վիրավոր:

Ադրբեջանը հայտնել է մեկ մահացած զինծառայողի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում