Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը ատեստավորման արդյունքներով կարող է ստանալ մինչև 471 հազար դրամ աշխատավարձ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարությունը սահմանեց զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Կառավարության հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ատեստավորման արդյունքներով չի հաշվարկվելու հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով առնվազն 1 պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական։

«Ատեստավորման արդյունքներով հաշվարկվելու է հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը կստանա «բավարար», «լավ» կամ «գերազանց» գնահատական։ Զինծառայողը մասնագիտական գիտելիքների կամ ծառայողական պարտականությունների իմացության թեստային առաջադրանքների առնվազն 21 հարցի սխալ պատասխանի դեպքում ստանում է անբավարար, 30-ից-34-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ բավարար, 35-ից մինչև 44-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ լավ, իսկ 45-ից ավելի հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ գերազանց։

Ըստ այդմ, առաջարկվում է սպայական կազմի հավելավճարի չափերը սահմանել «գերազանցի» դեպքում 470 հազար դրամ, «լավ» գնահատականի դեպքում՝ 420 հազար դրամ, «բավարար»-ի դեպքում՝ 230 հազար դրամ հավելավճար։ Մյուս կազմերի հավելավճարների չափերն են․ «գերազանց»՝ 395 հազար դրամ, «լավ»՝ 345 հազար դրամ և «բավարար»՝ 205 հազար դրամ։

Շարքային կազմը ատեստավորման արդյունքներով «բավարար» գնահատական ստանալու պարագայում (մարտական հերթապահությունը ներառյալ) աշխատավարձի հետ միասին կստանա 322 հազար դրամ, «լավ» գնահատականի դեպքում՝ 431 հազար դրամ, «գերազանց» գնահատականի դեպքում՝ 471 հազար դրամ»,- ասաց Պապիկյանը։

Հայերեն Français

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա