Քաղաքականություն

ԱՄՆ-ն կառուցողական է համարում հայ-ադրբեջանական բանակցությունները Վաշինգտոնում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կառուցողական է համարում հայ-ադրբեջանական բանակցությունները Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները կառուցողական է որակում նախորդ շաբաթ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մեր կարծիքով, նախորդ շաբաթվա քննարկումները կառուցողական էին, և մենք հավատացած ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները նշանակալի առաջընթաց են գրանցել դժվար խնդիրների հաղթահարման հարցում։ Երկու երկրները, ինչպես գիտեք, սկզբունքային համաձայնության են եկել որոշակի պայմանների շուրջ և ավելի լավ փոխըմբռնման` մեկը մյուսի տեսակետների վերաբերյալ։ Մենք հավատացած ենք, որ հավելյալ բարի կամքի և ճկունության, ինչպես նաև փոխզիջման պարագայում հնարավոր կլինի հասնել համաձայնության»,- ասել է Պատելը։ Նա վերահաստատել է ԱՄՆ լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության, ինչպես նաև կայուն ու տևական խաղաղության։

ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ «ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու հարցում»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում