Սփյուռք

Չավուշօղլուի համոզմամբ՝ Էրդողանը նախագահական ընտրություններում 52-53 տոկոս ձայն կհավաքի

1 րոպեի ընթերցում

Չավուշօղլուի համոզմամբ՝ Էրդողանը նախագահական ընտրություններում 52-53 տոկոս ձայն կհավաքի

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում կհավաքի 52-53 տոկոս ձայն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, մայիսի 8-ին CNN Turk հեռուստաալիքի եթերում նման կանխատեսում է արել հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Կլինի մեկ փուլ, նախագահը կհավաքի ձայների 52-53 տոկոսը: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ինքնուրույն կստանա ավելի քան 300 մանդատ»,-նշել է նա:

Մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին չորս թեկնածու է մասնակցում: Էրդողանն ու ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պետական ​​բարձրագույն պաշտոնի գլխավոր հավակնորդներն են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում