Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւանի քույր քաղաք Գրենոբլում ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարարանի աշխատակազմից, Գրենոբլի քաղաքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշախաչքարը երեկվա ընթացքում ողողվել է ծաղիկներով՝ Ֆրանսիայի ու Հայաստանի դրոշների ներքո։

Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ տեղի պաշտոնյաներն ու բնակիչները հայտնել են իրենց զորակցությունը հայ ժողովրդին ու միացել հայ ժողովրդի չմարող հիշողությանն ու արդար դատին։

Իսկ Սեւան քաղաք պաշտոնական այցով ժամանած Գրենոբլի քաղաքապետարանի պատվիրակները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հուշախաչքարին։

«Երախտապարտ ենք մեր բարեկամներին ու գործընկերներին, ովքեր եւ՛ Գրենոբլում, եւ՛ այս օրերին Սեւանում մեզ հետ են, մեր կողքին։ Սեւան-Գրենոբլ 19-ամյա համագործակցության եւս մեկ վավերագրություն է սա, որ բացում է նոր հեռանկարներ հայ -ֆրանսիական դարավոր ու ջերմ բարեկամության ճանապարհին։ Մենք զգացված ենք մեր բարեկամների մարդասիրական վերաբերմունքից, մեզ զորակցելուց»,-նշեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան