Հայաստանի հասցեին Ադրբեջանի անհիմն մեղադրանքները ծառայում են որպես նոր ագրեսիայի քարոզչություն. Մարուքյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը կապ չունի ականի վրա պայթած՝ Ադրբեջանի ՊՆ բեռնատարի հետ։ Հայաստանի հասցեին Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են և ծառայում են միայն որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի կամ սադրանքի Ադրբեջանի քարոզչություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Հայերեն Русский