Ամփոփվել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի հիմնադրման այս տարի լրացող 100-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթդպրոցականների և ուսանողների համար: Մրցույթի նպատակն էր հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ապրիլի 12-ից մինչև ապրիլի 20-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍՆ «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել են հայ կինոյի վերաբերյալ տարաբնույթ հարցեր:

«Համաձայն մրցութային կանոնների՝ մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ և ամբողջական պատասխան գրողը համարվել է օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Օրվա հաղթողի անունը հրապարակվել է ԿԳՄՍ նախարարության ինստագրամյան էջում:

«Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի 8 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 250 պատասխան: Ներկայացնում ենք առաջինը ճիշտ պատասխանած «օրվա հաղթողներին»՝

12.04.2023 թ.- Մանուշակ Սուքիասյան, ՀՀ Շիրակի մարզ, Ջրառատի միջնակարգ դպրոց

13.04.2023 թ.- Էդիտա Գալստյան, ՀՀ Շիրակի մարզ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղ

14.04.2023 թ.- Լուիզա Սարգսյան, ՀՀ Շիրակի մարզ, Վահրամաբերդի միջնակարգ դպրոց

15.04.2023 թ.- Մանուշակ Սուքիասյան, ՀՀ Շիրակի մարզ, Ջրառատի միջնակարգ դպրոց

16.04.2023 թ.- Գոհար Կարապետյան, Երևանի թիվ 115 ավագ դպրոց

17.04.2023 թ.- Արփի Չոբանյան, ՀՀ Տավուշի մարզ, Այգեհովիտի միջնակարգ դպրոց

18.04.2023 թ.- Գոհար Կարապետյան, Երևանի թիվ 115 ավագ դպրոց

19.04.2023 թ.- Լիլիթ Գալստյան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

20.04.2023 թ.- Էմմա Չոբանյան, ՀՀ Տավուշի մարզ, Այգեհովիտի միջնակարգ դպրոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հաղթողները կպարգևատրվելու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խրախուսական նվերներով՝ հայ կինոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն