Սփյուռք

Ջոն Քենեդիի եղբորորդին հայտարարել է նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին

1 րոպեի ընթերցում

Ջոն Քենեդիի եղբորորդին հայտարարել է նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաթսունիննամյա փաստաբան Ռոբերտ Քենեդի կրտսերը, որն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր որդին է, պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քենեդի կրտսերն իր առաքելությունը տեսնում է պետական ​​ապարատի և կորպորացիաների միջև կոռուպցիոն կապին վերջ դնելու մեջ:

Նա հավակնում է առաջադրվել Դեմոկրատական ​​կուսակցության կողմից: Հենց այդ կուսակցությունից է առաջադրվել նաև պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում