Քաղաքականություն

Շարունակում ենք հավատարիմ մնալ տարածաշրջանային բոլոր հարցերը բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Շարունակում ենք հավատարիմ մնալ տարածաշրջանային բոլոր հարցերը բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ և ներգրավված լինել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ և ներգրավված լինել տարածաշրջանային բոլոր հարցերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը։

Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանային և տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա։ Պատրաստ ենք նաև դելիմիտացիային Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում