Տեղ գյուղում Ադրբեջանի իրականացրած սադրանքն այդ երկրի քաղաքականության շարունակությունն է․ Մարուքյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Տեղ գյուղում իրականացրած սադրանքով հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ շարունակելով իր հարձակումների շարքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
The RA MoD published a video showing how the servicemen of AZ Armed Forces, with the purpose of provocation, drive by the servicemen of RA Armed Forces carrying out engineering works, and open fire in the direction of the servicemen of RA Armed Forces killing 4 and severely… pic.twitter.com/O5YElAKzTB
— Edmon Marukyan (@edmarukyan) April 12, 2023
«Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ. դա 2021 թ.-ի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված հարձակումների շարունակությունն է, որոնց հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները», - գրել է Մարուքյանը Twitter-ում։
Գրառմանը կից նա տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մեքենայով մոտենում ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, որոնք ինժեներական աշխատանքներ էին կատարում, և կրակ են բացում նրանց ուղղությամբ:
Ադրբեջանական սադրրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր: