Հասարակական

Փոխհրաձգությունը սահմանին էականորեն նվազել է. ՊՆ-ն հերքում է Վարդենիսում կրակոցների ու իրանական ԱԹՍ-ների կիրառման լուրերը

2 րոպեի ընթերցում

Փոխհրաձգությունը սահմանին էականորեն նվազել է. ՊՆ-ն հերքում է Վարդենիսում կրակոցների ու իրանական ԱԹՍ-ների կիրառման լուրերը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժամը 19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունը Տեղ գյուղի հատվածումէականորեն նվազել է:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- նշում են գերատեսչությունից:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ականանետեր են կիրառել Տեղ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում