Հասարակական

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն այցելել է Էրեբունի ամրոց

1 րոպեի ընթերցում

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն այցելել է Էրեբունի ամրոց

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Էրեբունի ամրոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ուղեկցությամբ Գրեգորի Դուսեն շրջել է ամրոցի տարածքում, ծանոթացել հնավայրի պատմությանը:

010 copy.jpg (444 KB)

«Երկու երկրների ու քաղաքների միջև ձևավորված բարեկամական ու գործնական հարաբերությունների շրջանակում, ի դեպ, հայ և ֆրանսիացի հնագետները համատեղ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնք ուղղված են պատմական հնավայրերի վերականգնմանն ու հնագիտական պեղումների իրականացմանը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի աջակցությամբ նախատեսվում է ամբողջությամբ նորովի ներկայացնել «Էրեբունի» թանգարանի ցուցադրությունը»,- ասվում է հաղորդագրութփյան մեջ:

Ըստ աղբյուրի՝ Գրենոբլի hողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի հետ էլ այս տարի Կարմիր բլուրում կիրականացվեն աղյուսի արտադրամասի ստեղծման, աղյուսի արտադրության և հուշարձանի աղյուսաշեն պատերից մեկի հատվածային ամրակայման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում