Իշխան Զաքարյանը հանդիպել է Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սպորտն ու մշակույթը սահմաններ չեն ճանաչում»․ հենց այս խոսքերով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրեն Բուրհանեթթին Հաջըջաֆերօղլուն։

Ողջունելով հյուրերին՝ Հաջըջաֆերօղլուն նշել է, որ ուրախ է ընդունել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։

Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի գաղափարը, նպատակն ու կանոնակարգային որոշ հարցեր։ Նրա խոսքով՝ Համահայկական խաղերը միտված են համախմբելու աշխարհի հայությանը հենց սպորտի միջոցով և պատահական չէ, որ խաղերի կարգախոսն է «Միասնություն սպորտով»։

Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրենը ողջունել է նախաձեռնությունն ու խոստացել հնարավոր ամեն ինչով աջակցել պոլսահայ երիտասարդներին խաղերին մասնակցելու հարցում։ Կոմիտեի նախագահը Հաչիկաֆերօղլուին ևս հրավիրել է մասնակցելու Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը։ Բուրհանեթթին Հաջըջաֆերօղլուն վստահեցրել է, որ հնարավորության դեպքում անպայման կմասնակցի խաղերի բացմանը։

Հայերեն English Türkçe

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում