Հասարակական

Ալբանիայում տեղի ունեցած ExpoCity2023 ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը հայտարարվել է որպես պատվավոր մասնակից երկիր

1 րոպեի ընթերցում

Ալբանիայում տեղի ունեցած ExpoCity2023 ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը հայտարարվել է որպես պատվավոր մասնակից երկիր

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ապրիլի 6-8-ը տեղի է ունեցել ExpoCity2023 ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ մասնակցությամբ հանդես է եկել Հայաստանն` ի դեմս հայկական Concord խմբի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի մասնակցության նպատակն էր՝ խթանել հայկական զբոսաշրջության ոլորտը, երկկողմ ու բազմակողմ առևտրային, ներդրումային և տնտեսական հարաբերությունները։

340282946_770512447922407_7103951289200706827_n.jpg (457 KB)

Միջոցառմանը ներկա էր Ալբանիայում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Վարուժան Փիրանջանին։ Միջոցառման միայն առաջին օրը մասնակիցների թիվն արդեն երկու հազարից ավելի էր։

340853716_1050256109265227_2979055647605497884_n.jpg (320 KB)

Ցուցահանդեսի գլխավոր դահլիճում կայացած առաջին շնորհանդեսը «GO ARMENIA»-ն էր, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի գեղատեսիլ և տեսարժան վայրերը, զբոսաշրջության ոլորտի բազմատեսակ հնարավորությունները, ինչպես նաև՝ հայկական խոհանոցն ու խմիչքները։

340750137_171947135773911_8362028703550062119_n (1).jpg (275 KB)

Միջոցառման ընթացքում Հայաստանը հայտարարվել է որպես պատվավոր մասնակից երկիր, իսկ վերջում հյուրերը համտեսել են հայկական գինիների տեսականի։

340495332_915954539708576_8576431872552513136_n.jpg (553 KB)

340864930_624773672322364_9212539917329088460_n.jpg (514 KB)

340661810_609405217749128_1753580370947311861_n.jpg (333 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում