ՊԵԿ նախագահն ընդունել է ԱՄՆ պետդեպի միջազգային անվտանգության և զենքի չտարածման հարցերով առաջին փոխտեղակալին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման հարցերով առաջին փոխտեղակալ Էն Գենզերին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուռների կոմիտեից։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային ղեկավարը, ինչպես նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավարը։

ՀՀ ՊԵԿ նախագահը ողջունել է պատվիրակությանը և ներկայացրել ամերիկյան գործընկերների հետ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային համագործակցության հիմնական ուղղությունները։ Ռուստամ Բադասյանը համակարգի համապարփակ բարեփոխումների համատեքստում ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում միջազգային այլ գործընկերների հետ նախանշվող հիմնական առանցքային դրույթները:

ՊԵԿ նախագահը հյուրերին ներկայացրել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց իրականացման ընթացքը։

Կողմերը մեկ անգամ ևս ընդգծել են EXBS ծրագրի շրջանակում ՀՀ ՊԵԿ մաքսային անցակետերում մաքսային զննման և թմրամիջոցների հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև մաքսային ոլորտում ռիսկերի համակարգի արդիականացմանն ուղղված մի շարք հարցեր։

ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը մաքսային բարեփոխումների համատեքստում ներկայացրել է մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների արդյունքները։

Հանդիպման ավարտին Էն Գենզերը բարձր է գնահատել կողմերի միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։

Հայերեն العربية English Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով