Հասարակական

Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր էջում ուղերձ է հղել Առողջապահության համաշխարհային օրվա կապակցությամբ։

«Քանի որ այսօր մենք միանում ենք միջազգային հանրությանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 75-ամյակի տոնակատարությանը, Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ՝ ուղղված բոլորի համար որակյալ բուժսպասարկումը հասանելի դարձնելուն, առողջ ապրելակերպի խթանմանը և առողջապահական արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, պատրաստվածության ապահովմանը, արձագանքմանը և վերականգնմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»- իր էջում գրել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում