Հասարակական

Հայաստան այցելած ԱՄՆ բրիգադային գեներալը ՀՀ ՊՆ պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը

1 րոպեի ընթերցում

Հայաստան այցելած ԱՄՆ բրիգադային գեներալը ՀՀ ՊՆ պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 5-7-ը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ գեներալ Էլիսն այցելել է նաև 12-րդ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն և ՀՀ ռազմական ակադեմիա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում