«Յուվենթուս»-«Ինտեր». Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի հաշվով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում միմյանց հետ մրցել են «Յուվենթուս»-ը և «Ինտեր»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրինում կայացած գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում թիմերը փոխանակվել են մեկական գնդակներով: «Յուվենթուս»-ից աչքի է ընկել Խուան Կուադրադոն, իսկ «Ինտեր»-ի գոլը 11 մետրանոց հարվածով խփել է Ռոմելու Լուկակուն:

Հանդիպման վերջում բախում տեղի ունեցավ թիմերի ֆուտբոլիստների միջև, ինչի հետևանքով մրցավարը 3 կարմիր քարտ ցույց տվեց։ «Յուվենթուս»-ից կարմիր քարտ ստացավ Խուան Կուադրադոն, իսկ «Ինտեր»-ից՝ Ռոմելու Լուկակուն և դարպասապահ Սամիր Հանդանովիչը։ Երեք ֆուտբոլիստներն էլ բաց կթողնեն թիմերի միջև կայանալիք պատասխան խաղը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 26-ին:

Հայերեն English Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է