Աշոտ Փաշինյանը հերքել է լուրերը, թե ինքը հարձակման է ենթարկվել
1 րոպեի ընթերցում
![Աշոտ Փաշինյանը հերքել է լուրերը, թե ինքը հարձակման է ենթարկվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/04/1107912.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ հերքելով տարածված լուրերը, թե իր հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում է տեղի ունեցել։
«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ՝ ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- ասված է նրա տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ Աշոտ Փաշինյանի՝ հարձակման ենթարկվելու մասին հայտարարել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։