Մեծ Բրիտանիայի հեղինակավոր Taylor & Francis-ի Routledge հրատարակչությունում լույս է տեսել Մհեր Սահակյանի հեղինակած գիրքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի հեղինակավոր Taylor & Francis-ի Routledge ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, ք․գ․թ., ՀՌՀ և ԵՊՀ դասախոս Մհեր Սահակյանի խմբագրած «Չինաստանը և Եվրասիական երկրները Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ում. Անվտանգություն, դիվանագիտություն, տնտեսություն և կիբեռտարածություն» գիրքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աշխատությունն առաջ է քաշում «Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0» կոնցեպտը, որը նորույթ է «Միջազգային հարաբերություններ» գիտակարգում: Աշխատությունն ուսումնասիրում է Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Հնդկաստանի և այլ երկրների դերը նոր աշխարհակարգում, ուկրաինական պատերազմի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Այն ուսումնասիրում է Չինաստանի համագործակցությունը և հիմնախնդիրները ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հնդկաստանի, ԵՄ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, ինչպես նաև Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Ասիայի և մի շարք այլ տարածաշրջանների երկրների հետ։

Գիրքը վերլուծում է նաև մեծ պետությունների մրցապայքարը Եվրասիական կիբեռտիրույթի, տեխնոլոգիաների, պատվաստանյութերի շուկաների համար: Ուշադրության կենտրոնում է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն իր ցամաքային, ծովային, թվային, և առողջապահական ուղղություններով: Գրքում ներկայացվում են միջազգային հեղինակային թիմի առաջարկությունները, որոնց միջոցով հնարավոր է ուղիներ գտնել խաղաղ գոյակցության, քաղաքական և տնտեսական համագործակցության համար:

Գրքում որպես համահեղինակները հանդես են եկել պրոֆեսոր, ք.գ.դ. Հեյնց Գերթները Վիեննայի համալսարանից, պրոֆեսոր, ք․գ․դ․ Յունթիեն Ջընը Ռենմինի համալսարանից, դոցենտ, ք․գ․թ․ Ալեքսանդր Կոռոլյովը Բարձրագույն տնտեսագիտական ​​դպրոցից, ք.գ.դ. Գինա Պանագոպոուլոուն, Պիրեաուս համալսարանից, ք.գ.դ, պրոֆեսոր Սուհա Աթաթուրը Իստանբուլի Ջեդիկ համալսարանից, Օրազիո Մարիա Ջներեն Պերուջիայի համալսարանից, տ.գ.թ. Սերգեյ Լուկոնինը Պրիմակովի անվան Տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտից, պրոֆեսոր, պ.գ.դ. Օլգա Զալեսսկայան Բլագովեշչենսկի մանկավարժական պետական համալսարանից, Շանջիդա Շահաբ Ուդդինը Բանգլադեշի միջազգային և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտից, ք.գ.դ. Էլզբիետա Փռոնը Կատովիցեյի Սիլեզիայի համալսարանից, Իսպանիայի Արագոնեսի պարլամենտի նախկին պատգամվոր Սեբաստիան Քոնթին Տրիլլո-Ֆիգուեռոան, դոցենտ, ք.գ.դ. Սանյա Արեզինիան Բելգրադի համալսարանից, ք.գ.թ. Անահիտ Պարզյանը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդից, պրոֆեսոր, տ.գ.դ. Ջիորջիո Կարիդին Է-Քամփուս համալսարանից և պրոֆեսոր ք.գ.դ. Անիտա, Լարիսա Սկիակովելլին Բարի Ալդո Մորո համալսարանից:

Մհեր Սահակյանը աջակցության համար շնորհակալություն է հայտնել Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր, տ.գ.դ. Արմեն Դարբինյանին, Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ Ինստիտուտի Գիտելիքի տարածման գծով տնօրեն, պրոֆեսոր, ք.գ.դ. Ալեխանդրո Ռեյեսին, Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, ք.գ.դ Էմիլիան Կավալսկուն, Routledge-ի ավագ խմբագիր Ռոբ Սորսբիին և այլոց: Նա նշել է, որ գիրքը հնարավոր եղավ հրատարակել թիմային աշխատանքի շնորհիվ և, որ այս միջազգային թիմն ապացուցեց, որ հնարավոր է համատեղ աշխատանք տանել և գտնել լուծումներ նույնիսկ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում:

Հարկ է նշել, որ Միջազգային հետազոտությունների Ասոցիացիայի (ISA 2023) Կանադայում տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում՝ Routledge-ը Սահակյանի խմբագրած գիրքը ներկայացրել է իր «Առանցքային գրքերի ցուցակում»:

Հայերեն English

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը հրաշալի տոնակատարություն է համարում Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն բավականին մեծ աշխատանք է կատարել. Արայիկ Հարությունյան

«Ամբերդ» կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց ավտոճանապարհները փակ են, Լարսը բաց է

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը