Տարանտինոն ավարտել է իր վերջին ֆիլմի սցենարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ ավարտել է իր վերջին ֆիլմի սցենարը: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին:

Ակնկալվում է, որ Տարանտինոն իր 10-րդ ֆիլմի նկարահանումները կսկսի մի քանի ամսից:

«Ես ավարտել եմ մի սցենար, որը կդառնա իմ վերջին ֆիլմը: Կարծում եմ՝ մենք, ամենայն հավանականությամբ, այն կնկարահանենք աշնանը», - ասել է 60-ամյա կինոռեժիսորը Կաննի կինոփառատոնի նախագահ Թիերի Ֆրեմոյի հետ զրույցում:

Ռեժիսորը հավելել է, որ ֆիլմը կոչվում է «Կինոքննադատ»: Դրա պատմությունը ծավալվում է 1977 թ.-ին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե պատմությունը կարող է կենտրոնացած լինել 2001 թ.-ին մահացած Պաուլին Կաելի շուրջ, որը համարվում է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ կինոքննադատներից մեկը: Սակայն Քվենտին Տարանտինոն հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ իր ֆիլմը նվիրված չէ որևէ կոնկրետ կինոքննադատի:

Տարանտինոյի դեբյուտային ֆիլմը եղել է 1992 թ.-ին էկրան բարձրացած «Կատաղած շներ»-ը, որը նրան մեծ համբավ բերեց: Վերջին 3 տասնամյակների ընթացքում կինոռեժիսորը նկարահանել է այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Քրեական ընթերցվածք»-ը, «Մի անգամ Հոլիվուդում»-ը, «Անփառունակ սրիկաները»: Նա աշխատել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Ջոն Տրավոլտան, Ումա Թուրմանը, Սեմյուել Լ. Ջեքսոնը: Նրա ֆիլմերի շնորհիվ Քրիստոֆ Վոլցը երկու «Օսկար» է շահել:

Տարանտինոն բազմիցս նշել էր, որ ցանկանում է իր կյանքի ընթացքում նկարահանել 10 ֆիլմ կամ թոշակի անցնել մինչև 60 տարեկանը: Ռեժիսորն արդեն նկարահանել է 9 ֆիլմ (եթե «Սպանել Բիլին» ֆիլմը համարենք 1 ֆիլմ), իսկ մարտի 27-ին դարձել է 60 տարեկան:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն