Սպորտ

Կիպրոսը միջին վիճակագրական եվրոպական թիմ է. Ալեքսանդր Պետրակով

1 րոպեի ընթերցում

Կիպրոսը միջին վիճակագրական եվրոպական թիմ է. Ալեքսանդր Պետրակով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կիպրոսի ընտրանուն միջին եվրոպական հավաքական է համարում:

«Կիպրոսի ազգային ընտրանին միջին վիճակագրական եվրոպական թիմ է: Նրանք նախորդ խաղում հիմնականում գործում էին պաշտպանությունից: Շոտլանդիայի ընտրանու դեմ վատ տեսք չունեին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Մասնագետը առանձնացրեց, որ Թուրքիայի դեմ խաղի մասին արդեն իսկ իր կարծիքն ունի և վերանայելով հանդիպումն՝ առանձնացրեց, որ թուրքերի որոշ ֆուտբոլիստներ որակապես գերազանցում են հայ ֆուտբոլիստներին:

Պետրակովը շեշտեց, որ հիմնական կազմում փոփոխություններ կլինեն, և ինքը պատրաստվում է հնարավորություն տալ այլ ֆուտբոլիստների: Ուկրաինացի մասնագետը գոհ է հայ ֆուտբոլիստների աշխատանքից նախորդ` Թուրքիայի դեմ խաղից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 28-ին Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Կիպրոսի հավաքականին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում