Տղաները նվիրված խաղացին, ես գոհ եմ խաղից. Ալեքսանդր Պետրակով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կարծիքով` հավաքականի ֆուտբոլիստները նվիրված են գործել Թուրքիայի դեմ խաղում:

«Լավ խաղ ստացվեց: Տղաները խաղացին ինքնանվիրումով: Տակտիկական խաղում սխալներ կային: Ես գոհ եմ խաղից: Կքնեմ, կարթնանամ, նորից կվերանայեմ խաղը և կասեմ, թե ինչպիսինն էր հանդիպումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պետրակովը:

Անդրադառնալով Հայաստանի հավաքականում նորամուտը տոնած ֆուտբոլիստներին` Տիկնիզյանին, Հարությունյանին և Իվույին, մարզիչը շեշտեց, որ գոհ է նրանց կատարած աշխատանքից:

«Երկրպագուներն էլ, իսկապես, հրաշալի մթնոլորտ ստեղծեցին: Երկրպագուներից ներողություն եմ խնդրում այս պարտության համար»,-ասաց նա:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունեց Թուրքիայի ընտրանուն և զիջեց 1:2 հաշվով:

Մարտի 28-ին Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի ֆուտբոլի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը