Սպորտ

Ընտրական փուլը նոր է մեկնարկում, և բոլոր թիմերի հնարավորությունները հավասար են. Ալեքսանդր Պետրակով

1 րոպեի ընթերցում

Ընտրական փուլը նոր է մեկնարկում, և բոլոր թիմերի հնարավորությունները հավասար են. Ալեքսանդր Պետրակով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Թուրքիայի հավաքականը ուժեղ դրական տպավորություն թողնող թիմ է համարում:

«Ընտրական փուլը նոր է մեկնարկում, և բոլոր թիմերի հնարավորությունները հավասար են: Ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը նորմալ է: Թուրքիան դրական տպավորություն թողնող հավաքական է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչը:

Պետրակովի խոսքով` ծանոթացել է ֆուտբոլիստների հետ անցած մեկ շաբաթվա ընթացքում և դրական տպավորություն է ստացել նրանցից: Պետրակովը չցանկացավ առանձնացնել Հայաստանի հավաքականի «հաղթաթղթերը» Թուրքիայի դեմ խաղում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում