ԵԽԽՎ համազեկուցողները Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք խումբ ուղարկել Արցախ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ԳԵՈ) և Բորիանա Օբերգը (Շվեդիա, ԵԺԿ/HD) Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին ասվում է համազեկուցողների` ԵԽԽՎ կայքում տեղադրված զեկույցում:

Փետրվարի 17-19-ին Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեին ներկայացված իրենց զեկույցում համազեկուցողները նշել են, որ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը շուտով կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում: Նրանք ընդգծել են, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ դժվարացել է, ինչն անհնար է դարձնում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների տեղափոխումը:

Նրանք զեկույցում նշել են, որ իրենց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Իրենց այցի ընթացքում համազեկուցողներն այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներ, նրանց շրջակայքը, հանդիպել տեղի իշխանությունների և Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով Գորիսում մնացած Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ:

Համազեկուցողները, հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանին կոչ են արել թույլ տալ իրենց անկախ գնահատական տալ իրավիճակին։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը և թույլ տալ անկախ լրագրողներին ազատ աշխատել ամբողջ տարածքում», – ասվում է ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցում:

Հայերեն English Français Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը