Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը խոչընդոտում է խաղաղության գործընթացին․ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը աշխատում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ստացած առաջարկների ուղղությամբ, առաջիկայում կլինեն հայկական կողմի առաջարկները և արձագանքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, որոնք պարունակում էին սպառնալիքներ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացին զուգահեռ։

«Երևույթը, որի մասին դուք խոսեցիք, նոր չէ։ Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, ինչպիսին է, օրինակ, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը և մյուս կողմից տեսնում ենք Ադրբեջանի ավելի սրվող հռետորաբանությունը, սպառնալիքները և գետնի վրա ագրեսիվ գործողությունները։ Դրան ականատես ենք եղել սեպտեմբերին 13-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Դրան ականատես ենք եղել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակմամբ։ Եվ այս երևույթը, ցավոք, շարունակվում է։ Ավելին, վերջին շրջանում էլ ավելի են սրվել թե հայատյացության քարոզը, թե ուղղակի սպառնալիքները։ Հիշում եք, որ անգամ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, Հայաստանում իրենց 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա հանգիստ չեն ապրելու, եթե չընդունեն Ադրբեջանի պայմանները։ Այս ուլտիմատիվ կեցվածքը կա, այս հռետորաբանությունը կա։ Միևնույն ժամանակ, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են։ Մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա և առաջիկայում,բնականաբար, կլինեն, մեր առաջարկները և մեր արձագանքը։

Անշուշտ, ավելորդ է անգամ ասել, որ նշածս հռետորաբանությունը և ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում այդ գործընթացի ճանապարհին»,- ընդգծեց Միրզոյանը։

ԱԳ նախարարը շեշտեց՝ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակին և շարունակելու են բանակցել երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու համար։

Հայերեն English Français Русский

Սևանում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Կիրակոսյանի եղբորորդին

Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել

Արդարադատության նախարարությունն արձագանքել է նոր Սահմանադրության կարգավորումների վերաբերյալ Դատավորների միության հայտարարությանը

Հայաստանում Իրանի դեսպանը երախտագիտության խոսք է հղել Եղիշե Չարենցի հիշատակին

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է նավթի մաքսանենգ բեռ փոխադրող երկու նավի կալանման մասին

Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 հազար կարմրախայտի մանրաձուկ՝ բնական պաշարների վերականգնման նպատակով

Ուկրաինական հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության ցուցաբերումը

Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում

Դատախազությունը պահանջում է թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ

Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը